Երևանի Շերամի փողոցում վրաերթի է ենթարկվել 24-ամյա աղջիկ
10:39 • 03.09.13
Անհայտ ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14.30-ին, Երևանի Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա։
Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, տուժածը, մարմնական վնասվածքներով նույն օրը, ժամը 18.55-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










