Երևանի Դավիթ-Բեկի պողոտայում վրաերթի են ենթարկել 72-ամյա տղամարդու

11:04 • 03.09.13

Անհայտ ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22.30-ին, Երևանի Դավիթ Բեկի պողոտայում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու։


Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: