Սեյրան Օհանյանը հորդորել է վերջ տալ Վազգեն Սարգսյանի մասին խոսակցություններին (տեսանյութ)
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետևել է վերջին օրերի ընթացքում գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի հասցեին պնդումներին հաջորդած բանավեճին և հեռախոսազրույցով սաստել նրանց, տեղեկացնում է Aravot.am-ը:
«Մեր հայ իրականության մեջ եղել են առաջնորդներ, որոնք, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական իրենց ունակությունների շնորհիվ կարողացել են այդ պայքարը տանել դեպի ճիշտ ուղի, դեպի հաղթանակ: Եվ յուրաքանչյուրն այս գործընթացում իր ուրույն տեղն է ունեցել՝ հաշվի առնելով, թե իրենց քաղաքական, կազմակերպչական հնարավորություններն ու ջիղերը, թե ռազմական ու ռազմավարական հնարավորությունները»,– ասել է նա:
«Այսօր ընկնել նրա հետևից, թե ով ինչ է արել և ինչ թերություններ է ունեցել, մանավանդ Վազգեն սպարապետի նկատմամբ , որը մեր առաջնորդն է եղել, բանակի կազմավորման ակունքներում է կանգնել: Ես հեռախոսազրույց եմ ունեցել, որ այս խոսակցություններին վերջ տան»,– ավելացրել է նախարարը:
Նյութ ամբողջությամբ կարդացեք այստեղ։
Հիշեցնենք, որ Արկադի Տեր–Թադևոսյանն ասել էր, որ սպարապետ Վազգեն Սարգսյանը, թեև տալիս էր հնարավորություն, որ մարդիկ աշխատեն, բայց միևնույն ժամանակ սահման էր դնում, որն անցնել չէր կարելի։ Բացի այդ, նա նշել էր, որ Վազգեն Սարգսյանն իր շուրջն ստեղծել էր մի շրջանակ, որն էլ հենց վերացրեց նրան։










