Գրոհայինները հայտարարել են, որ հարձակում են իրականացրել Սոմալիի նախագահի վրա

13:33 • 03.09.13

Ծայրահեղական «Աշ-Շաբաբ» խմբավորման գրոհայինները հայտարարել են, որ հարձակում են իրականացրել Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդի շարասյան վրա, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Ahram Online-ին:

 

Գրոհայինների խոսքերով՝ իրենց հաջողվել է ոչնչացնել շարասյան մի քանի ավտոմեքենա: Դրա համար նրանք օգտագործել են նռնականետներ:

 

«Աշ-Շաբաբում» չեն հստակեցրել, թե արդյոք իրենց հաջողվել է սպանել նախագահին, թե ոչ:


Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել: