Վենեսուելայի նախագահի թվիթները հասանելի կլինեն նաև ռուսերենով և չինարենով

10:14 • 03.09.13

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն 4 նոր հաշիվ է բացել Twitter-ում, որտեղ իր հաղորդագրությունները կդրվեն անգլերենով, ֆրանսերենով, պորտուգալերենով և արաբերենով, ինչպես նաև խոստացել է, որ մոտակա ժամանակներում կբացի նաև «ռուսերեն» և «չինարեն» հաշիվներ:

 

«Իմ թվիթներն այժմ հասանելի են անգլերենով, ֆրանսերենով, պորտուգալերենով, արաբերենով, որպեսզի աշխարհին հնարավոր լինի ճշմարտությունն ասել Բոլիվարի և Չավեսի հայրենիքի մասին»,- երկուշաբթի երեկոյան գրել է Մադուրոն:

 

Վենեսուելացի ղեկավարի հիմնական հաշիվն այս տարվա մարտից կարողացել է հավաքել 1,3 միլիոնից ավելի հետևորդ: Վենեսուելայի ընդդիմության ղեկավարը՝ Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը, ունի մոտ 3,6 միլիոն հետևորդ:

Հաշիվը, որն օգտագործում էր Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսը, ունի մոտ 4,2 միլիոն հետևորդ: