ԱՄՆ-ում Աշխատանքի օրվա առթիվ Վաշինգտոնի կամրջի վրա կախել են աշխարհի ամենամեծ դրոշը

15:30 • 03.09.13

ԱՄՆ-ում երկուշաբթի նշվել է ազգային գլխավոր տոներից մեկը՝ Աշխատանքի օրը, ինչի կապակցությամբ Ջորջ Վաշինգտոնի կամրջի վրա, որը միավորում է Նյու Յորք քաղաքը Նյու Ջերսի նահանգի հետ, կախել են աշխարհի ամենամեծ ամերիկյան դրոշը. 27.4x18.3 մ դրոշը կշռում է մոտ 200 կգ, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Ջորջ Վաշինգտոնի կամուրջն աշխարհի ամենամեծ կախովի կամուրջներից է։ Այն զբաղեցնում է առաջին տեղը տրանսպորտային միջոցների երթևեկության շարքերի քանակով։ Ընդհանուր առմամբ դրանք 14-ն են։ Այն նաև ամենածանրաբեռնված կամուրջն է։