Ավտովթար Էջմիածնում, 4 տուժածների վիճակը ծանր է
Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 3-ին՝ ժամը 21.37-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին–Մարգարա ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «ՎԱԶ-2101» մակնիշի 90AV077 պ/հ ավտոմեքենան բախվել է «Տրակտոր» մակնիշի E302 պ/հ ավտոմեքենային, ինչից «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորակը:
Հրշեջ–փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Բ. Շ.-ին (1992 թ.), իսկ վարորդ Վ. Գ.-ին (1991թ.), ուղևորներ` Ս. Բ.-ին (1992 թ.) և Ն. Է.-ն (1992 թ.), դուրս են բերվել տեղի ուժերով:
Տուժածները տեղափոխվել են Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևան քաղաքի «Մալաթիա» ԲԿ, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:










