«Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը» նախաձեռնությունը հրավիրում է Բաղրամյան պողոտա

10:31 • 04.09.13

«Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը» անունով ֆեյսբուքյան նոր խումբ է բացվել, որտեղ նախաձեռնողները հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ «Հայաստանը չի կարող մտնել Մաքսային միություն, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ և մտնել ուր ուզում է»:
 

Խմբում նաև հայտարարություն կա, որ Մաքսային միությանն անդամակցելուն դեմ քաղաքացիներն այսօր կարող են հավաքվել Բաղրամյան պողոտայում. «Գտնում ես, որ Սերժ Սարգսյանը չի՞ ներկայացնում Հայաստանի շահերը: Այսօր ժամը 13:00-ին արի Բաղրամյան պողոտա»:


Նշենք, որ խումբը բացվել է 13 ժամ առաջ, և այսօր ժամը 10:15-ի դրությամբ 1475 օգտատիրոջ կողմից հավանության է արժանացել: