Ալյասկայում կատու-քաղաքապետը դաժան հարձակման է ենթարկվել շան կողմից

17:10 • 04.09.13

Սթաբզ մականունով կատուն, որը 16 տարի շարունակ զբաղեցնում է Ալյասկա նահանգի Տալկիտնա քաղաքի քաղաքապետի պաշտոնը, ծանր վնասվածքներ է ստացել շան կողմից հարձակման հետևանքով, գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով CNN-ին:

 

Հեռուստաընկերության տվյալներով՝ վնասվել է կատվի թոքն ու կրծքավանդակը: Բժիշկները ցավազրկողներ են տվել կենդանուն: Նրանց պնդմամբ՝ վերականգնումը կարող է 2.000 դոլար արժենալ:

 

Պոչ չունեցող Սթաբզն առաջին անգամ 1.000-ից քիչ բնակչություն ունեցող Տալկիտնայի քաղաքապետ է ընտրվել 1997 թվականին: Քանի որ Տալկիտնան դե-յուրե քաղաք չի համարվում, քաղաքապետի պաշտոնն ունի ավելի շատ արարողակարգային նշանակություն: