ԱՄՆ Սենատի մասնագիտական հանձնաժողովը կողմ է քվեարկել Սիրիայում ռազմական միջամտությանը

23:55 • 04.09.13

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին, որով Սիրիայում ռազմական միջամտություն է նախատեսվում, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


10 սենատորներ կողմ են քվեարկել ծրագրին, իսկ հանձնաժողովի 7 անդամներ դեմ են եղել:


Սենատն ամբողջական կազմով նախագիծը կքննարկի սեպտեմբերի 9-ից ոչ շուտ, երբ ԱՄՆ Կոնգրեսը ամառային դադարից հետո կվերսկսի իր աշխատանքները: