Ամերիկացին փորձել է կողոպտել խանութի գանձապահին, ով, պարզվել է, Իրաքի պատերազմի վետերան է (տեսանյութ)

21:49 • 04.09.13

Ամերիկացին փորձել է թալանել մթերային խանութներից մեկը, սակայն մոտենալով գանձապահի սեղանին՝ դեմ հանդիման է դուրս եկել ԱՄՆ բանակի նախկին սպայի, ով չի վարանել ցույց տալ իր մարտական ունակությունները, գրում է Business Insider-ը:


ԱՄՆ-ի Միսուրի նահանգի խանութներից մեկի գանձապահը Իրաքի պատերազմի վետերան և նախկին բանտապահ է, ինչպես նաև մասնավոր քննիչ:


Տեսախցիկի ֆիքսած տեսանյութում երևում է, թե ինչպես է հաճախորդը փորձում զենքով սպառնալ գանձապահին, իսկ վերջինս չի կորցնում ժամանակը և դուրս բերելով իր Walther PPX 9 մմ տրամաչափի ատրճանակը՝ վնասազերծում նրան: 


Բարեբախտաբար կրակոցներ չեն հնչել: