«Արթիկ» ՔԿՀ–ում դատապարտյալի հանձնուքում թմրամիջոց է հայտնաբերվել
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալի հանձնուքի մեջ թմրամիջոց են հայտնաբերել, տեղեկացնում է ոստիկանության կայքը։
Ըստ այդմ՝ սեպտեմբերի 3-ին` ժամը 20.40-ին, ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Արթիկի բաժնում գրություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներն իրացնելով օպերատիվ տվյալները, 1991թ. ծնված Բորիս Մ.-ի բերած և դատապարտյալ, 1989 թ. ծնված Արթուր Յ.-ին հասցեագրած հանձնուքի զննությամբ 5 հատ շաուրմաներից մեկի միջից հայտնաբերվել են թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 4 փաթեթներ, որոնց մեջ առկա էին դարչնագույն, կասկածելի կոշտ զանգվածներ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:










