Ասանժը խնդրել է Շվեդիայի ոստիկանությանը քրգործ հարուցել ԱՄՆ-ի հետախուզության դեմ. Age

14:34 • 04.09.13

Wikileaks կայքի հիմնադիր և ավստրալական Սենատի պատգամավորի թեկնածու Ջուլիան Ասանժը Շվեդիայի ոստիկանություն է դիմել՝ բողոք ներկայացնելով ամերիկյան հետախուզական ծառայությունների գործողությունների վերաբերյալ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Age-ին։

 

186 էջանոց փաստաթուղթը ներկայացրել են Ասանժի փաստաբանները։ Դրանում ապացույցներ կան 2009-ին ամերիկյան ռազմական հետախուզության և 2012-2013 թվականներին Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործողությունների վերաբերյալ։

 

Ասանժը նախորդ տարվանից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։