Աֆղանստանում բանկի աշխատակցուհին 1,1 մլն դոլար է հափշտակել

20:36 • 04.09.13

Աֆղանստանում Azizi խոշոր բանկի երիտասարդ աշխատակցուհին 1,1 մլն ԱՄՆ դոլար է հափշտակել և անհետացել, հայտնում է Associated Press-ը:


Ըստ աղբյուրի՝ բանկի 22-ամյա աշխատակցուհի Շոկոֆա Սալեհին գումարը փոխանցել է իր ազգականների հաշիվներին:
Գործով զբաղվում են նաև իրավապահները. նրանց տեղեկությամբ առնվազն 10 մարդ է օգնել աշխատակցուհուն՝ այդ քայլն իրականացնելու համար:


Պարզվել է նաև, որ բանկի՝ Քաբուլի գլխավոր գրասենյակի դրամական փոխանցումների բաժնում աշխատող Սալեհին անհետացել է մոտ 2 ամիս առաջ: