Չինաստանում ժայռից սկսել են հանգուցյալներով դագաղներ ընկնել (լուսանկարներ)
Չինաստանի Սիչուան նահանգի բնակիչներն անհանգստացած են հին դագաղների ընկնելու փաստով, որոնք կախված են եղել ժայռերից մոտ 3.000 տարի։ Փորձելով պահպանել հանգուցյալների հանգիստը և խուսափել վնասվածքներից՝ բնակիչները սկսել են ամրացնել և վերանորոգել հին սարկոֆագները, գրում է Обозреватель-ը։
Ժամանակակից Չինաստանի հարավում բնակվող Բո ժողովուրդը հայտնի է եղել հանգուցյալներին ժայռերի վրա թաղելու իր ավանդույթով։ Նրանք կարծում էին, որ այդպես հանգուցյալն Աստծուն ավելի մոտ կլինի։
«Այս դագաղների մի մասը մոտ 3.000 տարեկան է։ Ոչ ոք չգիտի, թե ինչու են հանգուցյալների հետ նման կերպ վարվել»,- բացատրել է տեղի փորձագետներից մեկը։
Վերջին 2 ամիսների ընթացքում այս հին կախված դագաղները վերականգնվել են և ամրացվել։ Նրանցից մոտ 40-ը վերանորոգվել են, իսկ ևս 16-ը՝ բացվել։
«Կախված դագաղների վերանորոգման աշխատանքների ժամանակ մենք ստիպված ենք եղել բացել ևս 16-ը։ Նրանք շատ մեծ պատմական նշանակություն ունեն և պատմում են մեզ մեր նախնիների ծեսերի, նրանց ավանդույթների մասին»,- ասել է փորձագետ Լին Չանը։










