Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի կենտրոնական հատվածում այսօր առավոտյան 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով:
Երկրաշարժը զգացվել է Տոկիոյում և Հոնսյու կղզու արևելյան ափին, այդ թվում՝ Ֆուկուսիմայում: Սակայն «Ֆուկուսիմա 1» ատոմակայանը դրանից չի վնասվել:
Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան, ցունամիի վտանգ ևս չկա:
2011թ.-ի մարտին 9.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին հաջորդել էր ցունամի, վնասվել էր նաև «Ֆուկուսիմա 1» ատոմակայանը:










