ՄքՔեյնը պոկեր է խաղացել Սիրիային հարված հասցնելու վերաբերյալ լսումների ժամանակ
Ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնն իր iPhone-ով պոկեր է խաղացել Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ, որտեղ քննարկվում էր Սիրիայի վրա հարձակման հարցը, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Washington Post-ին, որը հրապարակել է խաղով տարված սենատորի լուսանկարը:
Լուսանկարում երևում են միայն խաղացողի ձեռքերը, սակայն լուսանկարի հրապարակումից քիչ անց ՄքՔեյնը գրել է Twitter-ի իր էջում. «Սկանդալ: Բռնվեցի՝ իմ iPhone-ով Սենատի նիստում խաղալիս, որը տևել է երեք ժամից ավելի: Ավելի վատ է այն, որ ես կրվեցի»:
Ավելի վաղ ՄքՔեյնը հայտնել էր, որ Վաշինգտոնի համար աղետ կլինի, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը հրաժարվի սատարել Բարաք Օբամայի՝ Սիրիայում ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ որոշմանը։ Սենատորը համարում է, որ սահմանափակ ռազմական գործողությունները Սիրիայում բավարար չեն իրավիճակը փոխելու համար: Նա առաջարկում է ոչնչացնել սիրիական կառավարական ուժերի ռազմական ենթակառուցվածքները:










