Ստեփանակերտում բացվել է «Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կենտրոնը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտում «Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն։
ԼՂՀ նախագահը կարևորել է միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական նման հաստատության առկայությունը մայրաքաղաքում՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի երկրում ատամնաբուժության զարգացմանը:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










