«Մաքսային միությո՞ւն, թե՞ Ասոցացման համաձայնագիր», հարցը պետք է լուծել հանրաքվեի միջոցով. Հրանտ Բագրատյան

12:01 • 04.09.13

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը պնդում է, որ «Մաքսային միությո՞ւն, թե՞ Ասոցացման համաձայնագիր» հարցը պետք է լուծել հանրաքվեի միջոցով։


Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Կրիննիցայում եմ, Լեհաստանում։ Մասնակցում եմ տնտեսական ֆորումի աշխատանքին։ Աշխարհի մոտ 50 երկրներից 2 700 մարդ է մասնակցում։ Հիմնական թեմաներից մեկն էլ Արևելյան գործընկերությունն է։ 2 զեկուցում ունեմ։ Առավոտ է, 4-ը սեպտեմբերի 2013թ։


Այս պահին հարյուրավոր հարցապնդումներ եմ ստանում եվրոպացիներից ու բազմաթիվ զանգեր Հայաստանից մեր երկրի Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ։ Այստեղ ևս հայաստանցիները (Ա.Մկրտչյան և մյուսներ) բացատրություններ են խնդրում։ Հայաստանի լրագրողներին, մինչև վերադառնալս, ընդհանուր ձևով պատասխանում եմ։


Այս տարվա նախագահական ընտրություններին միակն եմ եղել, որ կոչ եմ արել այդ մոտեցման օգտին։ Մի լուծեք այդ հարցերը միանձնորեն։ Կա ժողովուրդ։ Ինչպես քվեարկեց այդպես էլ կլինի։ Այլապես կամ վատ է լինելու, կամ էլ խայտառակվելու ենք։ Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, «Կենտրոնով» ցույց են տվել իմ հարցազրույցը Պետրոսի հետ։ Այն նկարահանվել էր նախօրեին, մինչև Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը։ Այնտեղ, վերջում, ասում եմ, որ մինչև եվրոպական համաձայնագիրը ստորագրելը «սյուրպրիզներ» կլինեն։ Փաստորեն երեկ եղավ»։