Բրիտանացին նկարահանել է շնաձկան լողը գետի ծանծաղ ջրերում (տեսանյութ)
Անգլիայի Էսսեքս կոմսության գյուղական համայնքներից մեկում զբոսնելիս բրիտանացին նկատել է 1.5 մետրանոց շնաձկանը գետի վերին հոսանքում լողալիս, հայտնում է The Guardian-ը:
Բրիտանացի Ջոդի Գիբոնսը, կիրակի զբոսնելով Ստոուր գետ մոտակայքում, որտեղ նախկինում շնաձկներ չեն եղել, նկատել է ջրից դուրս եկող լողակը: Նա իր հեռախոսով տեսանկարահանել է ջրային կենդանու լողը ծանծաղ ջրում:










