Լոնդոնի երկնաքերը մահացու ճառագայթներ է անդրադարձնում (լուսանկարներ)

11:38 • 04.09.13

Լոնդոնի 37-հարկանի երկնաքերը մահացու ճառագայթներ է անդրադարձնում: Անգամ ամպամած եղանակին շենքի դիմացի մայթին՝ այնտեղ, որտեղ ընկնում են արևի ճառագայթների անդրադարձները, հնարավոր է ձու եփել, գրում է Daily Mail-ը:

 

Արևին նայող շինությունը, որն իր հնաոճ բջջային հեռախոսի նմանությամբ արտաքին տեսքի համար հայտնի է Walkie Talkie Tower անունով, որպես հայելի է ծառայում։

 

Անցած շաբաթ Մարթին Լինդսեյը կայանել է այդտեղ իր Jaguar-ը մեկ ժամով, իսկ վերադառնալուց հետո տեսել, որ այն տաքությունից հալչել է:

 

Երբ քաղաքում ջերմաստիճանը 25 աստիճան է, երկնաքերի դիմաց ջերմաստիճանը հասնում է մինչև 38 աստիճան, իսկ մի քանի վայրկյան անց՝ 42 աստիճանի:

 

Այս նորակառույցը Լոնդոնի նոր հեղինակավոր նախագծերից է: Այն արժեցել է 200 միլիոն ֆունտ ստեռլինգ և պետք է ավարտին հասցվի հաջորդ գարնանը: Սակայն, մինչ այդ Ուրուգվայում ծնված ճարտարապետ Ռաֆայել Վինոլին և մյուս նախագծողները պետք է լուծեն ճառագայթների առաջացրած խնդիրը:

How does it happen? This graphic shows how the concave shape of the skyscraper means a large amount of sunlight is reflected into a small area

Unbelievable: An egg is fried in intense sunlight reflected from the Walkie-Talkie building, in Eastcheap in the City of London, where sun light reflected from the building melted part of a Jaguar car

Blinding: The phenomenon takes place in the afternoon on bright days in the City of London

My eyes! city workers out for a cigarette pull amusing expressions as they see the light

Melted: The wing mirror after it was warped by the extreme heat on a road in the City of London