Անձրևների պատճառով հեղեղվել է Սոչիի օդանավակայանը

16:46 • 04.09.13

Սոչիում անձրևների պատճառով հեղեղվել է քաղաքի մոտակայքում գտնվող միջազգային օդանավակայանը, գրում է lenta.ru-ն:

 

Հորդառատ անձրևի պատճառով հեղեղվել է օդանավակայանի ուղեբեռների տարածքը: Twitter-ի օգտատերերից մեկը լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է, որ ջուրը լցվել է նաև սպասասրահ:

 

Հետևանքները վերացնելու գործին մասնակցել է օդանավակայանի 20 աշխատակից: Ուղևորներին տեղափոխել են միջազգային ավիաուղիների ուղեբեռային հատված:

 

Օդանավակայանը, չնայած եղանակային պայմաններին, շարունակել է իր աշխատանքը: «Բազել Աէրոն» տեղեկացրել է, որ չեն բացառվում կայծակի պատճառով ժամանակացույցում փոփոխություններ: