Շվեդիան Սիրիայից եկած փախստականներին կտրամադրի մշտական բնակության իրավունք
Շվեդիան դարձել է Եվրամիության առաջին և միակ երկիրը, որը Սիրիայից եկած փախստականներին կտրամադրի մշտական բնակության իրավունք, հաղորդում է РосБалт-ը:
Այս կամ այն մարդուն մարդասիրական կացարան տրամադրելու անհրաժեշտությունը կգնահատի միգրացիայի հարցերով պետական բյուրոն: The Local-ը հայտնում է, որ բնակչի կարգավիճակ կարող են ստանալ բոլոր սիրիացիները, ովքեր մարդասիրական նկատառումներով ստացել են երկրում ժամանակավոր բնակվելու թույլտվություն: Նախկինում Շվեդիային ապաստանի համար դիմաց սիրիացիների միայն կեսն էր ստանում մշտական բնակության իրավունք:
Հատկանշական է, որ այդ որոշման շնորհիվ մոտ 8.000 սիրիացիներ իրավունք կստանան դառնալ Շվեդիայի բնակիչ և կկարողանան այնտեղ տեղափոխել իրենց ընտանիքներին:










