Վենեսուելայի կեսը մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Վենեսուելայի ազգային էլեկտրացանցում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով երկրի բնակչության կեսը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղեկատվության նախարար Դելսի Ռոդրիգեսին։
Պաշտոնյայի խոսքերով, մասնագետներին հաջողվել է վերականգնել էլեկտրամատակարարումը Վենեսուելայի 12 նահանգներից միայն 5-ում։
Նախագահ Նիկոլաս Մադուրոն, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասել է, որ էլեկտրաէներգիայի նման զանգվածային անջատումը բավական տարօրինակ է։
«Ամեն ինչ վկայում է, որ աջերը նորից հին գործին են անցել»,-գրել է Մադուրոն Twitter-ի իր միկրոբլոգում։










