Ավտովթար Կոտայքում, երկու տուժածների վիճակը ծանր է

09:53 • 05.09.13

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 31 SL 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:


Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիներ` 1957 թ. ծնված Ժ. Բ.-ն և Վ. Մ.-ն, ովքեր տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:


Ըստ բժիշկների` Ժ. Բ.-ի առողջական վիճակը բավարար է, իսկ Վ. Մ.-ինը` ծանր: