Արթիկ-Ալագյազ ճանապարհին մեքենա է շրջվել. 16-ամյա ուղևորը տեղում մահացել է
12:09 • 05.09.13
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհի 4-րդ կմ-ին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով ուղևորը` 1997 թ. ծնված Վահան Մարգարյանը, տեղում մահացել է, իսկ մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը, կատարվում է քննություն:
Placeholder










