Հայ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել (թարմացված)
Երևանի Մուշ թաղամասում իր տանն այսօր գիշերն ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը, այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Գործակալության տեղեկություններով, նա դանակով մի քանի հարված է հասցրել իր մարմնին, կտրել երակները։
Ստացած մարմնական վնասվածքներով լուսադեմին նաև տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։
«Մալաթիա» բժշկական կենտրոնից Tert.am-ին հաստատեցին լուրը՝ տեղեկացնելով, որ Արտուշ Մարգարյանն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Հիվանդանոցից խոստացան այլ մանրամասներ հայտնել քիչ ավելի ուշ։
Մանրամասները կարդացեք այստեղ։
10.48
Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Արտուշ Մարգարյանի վիրահատությունը քիչ առաջ է ավարտվել: Այս պահին հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
«Ապարատով է շնչում, գիտակցություն չկա: Վիրահատությունը, թեև հաջող է անցել, արյունահոսությունը դադարեցվել է, սակայն ներքին օրգանների վնասվածքներ կան»,- ասաց նա:










