Քիմիական զենքի կիրառումը պատրվակ է Սիրիա ներխուժման համար. Իրանի հոգևոր առաջնորդ
Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունների դեմ հնչող մեղադրանքները՝ քիմիական զենք կիրառելու վերաբերյալ, միայն երկիր ներխուժելու պատրվակ են, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն օգտագործում են քիմիական զենքի մեղադրանքը որպես պատճառաբանություն և հայտարարում են, թե ցանկանում են ներխուժել Սիրիա՝ հումանիտար հարցը լուծելու համար»,-ասել է այաթոլլան։
Սիրիայում իրավիճակը սրվել է օգոստոսի 21-ից հետո, երբ մի շարք լրատվամիջոցներ հայտարարեցին կառավարական զորքերի կողմից Դամասկոսի արվարձանում իրականացված մասշտաբային քիմիական հարձակման մասին։
Դրանից հետո Արևմուտքը բացահայտորեն սկսեց խոսել սիրիական հակամարտությանը հնարավոր միջամտության մասին։










