Ռուսաստանաբնակ հայ գործարարը շտապ օգնության մեքենաներ է նվիրել Ստեփանակերտին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ռուսաստանաբնակ հայ բարերար, «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Այնուհետև Բակո Սահակյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է Արթուր Վարժապետյանի կողմից ԼՂՀ առողջապահության նախարարությանը ռեանիմոբիլների և շտապ օգնության մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:
ԼՂՀ նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու համար՝ նման մոտեցումը համարելով հայրենասիրության վառ դրսևորում:
Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










