Բորիս Բերեզովսկին, հնարավոր է, 300 մլն ֆունտ ստեռլինգ պարտք է կուտակել մահվանից առաջ
Ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին, հնարավոր է, ավելի քան 300 մլն ֆունտ ստեռլինգ պարտք է թողել «ողբերգական և խորհրդավոր» հանգամանքներում մահանալուց հետո, գրում է Daily Mail-ը:
Մանրամասները հայտնի են դարձել Լոնդոնում Բարձր դատարանի դատական լսումների ժամանակ, որտեղ քննվում է օլիգարխի աղջիկներից մեկին հոր սեփականության տնօրինող նշանակելու հարցը:
Դատավորի խոսքով՝ քննարկվում է, թե արդյոք ռուս օլիգարխ Բերեզովսկու ունեցվածքը վճարունակ է, թե ոչ: Բերեզովսկու ֆինանսական գործերն ուսումնասիրողները կարծում են, որ սեփականությունը բավարար չէ պարտքերը փակելու համար:
Դատավորի խոսքով՝ պարտքերը կարող են հասնել 309 մլն ֆունտ ստեռլինգի:
Ռուս օլիգարխը մահացել է այս տարվա մարտի 23-ին, Մեծ Բրիտանիայում։










