Ամերիկացի երիտասարդը հաղթահարել է քաղցկեղը` Բենեդիկտոս 16-րդի օրհնանքը ստանալուց հետո. Daily Mail

13:32 • 05.09.13

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի բնակիչ Փիթեր Սըրսիշը, ով տառապել է զարգացման 4-րդ փուլում գտնվող քաղցկեղից, պնդում է, որ կարողացել է ապաքինվել շնորհիվ Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդի ստացած օրհնանքի։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, իմանալով թոքի շրջանում ուռուցքի մասին՝ 17-ամյա տղան դիմել է մի հիմնադրամի, որն օգնում է ծանր հիվանդ երեխաներին ու դեռահասներին իրականացնել իրենց երազանքը։ Փիթերը ներկայացել է ու ասել, որ ցանկանում է մեկնել Վատիկան, անձամբ հանդիպել Հռոմի պապին։

 

2012թ. մայիսին, հիմնադրամից ստանալով 14 հազար դոլար, տղան իր ընտանիքի հետ մեկնել է Վատիկան, որտեղ էլ տեղի է ունեցել ճակատագրական հանդիպումը։

 

«Երբ ես հանդիպեցի Բենեդիկտոս 16-րդին, պատմեցի որ քաղցկեղ ունեմ և ցանկանում եմ նրա օրհնանքը ստանալ, բայց չհստակեցրի, թե որ մասում է ուռուցքը։ Պապը մոտեցավ ինձ ու ձեռքը դրեց անմիջապես կրծքավանդակիս, որտեղ որ գտնվում էր չարորակ ուռուցքը, սակայն օրհնելիս ձեռքը հարկավոր է դնել գլխին»,-պատմել է Փիթերը։

Հանդիպումից որոշ ժամանակ անց տղան կրկին հետազոտվել է, և պարզվել է, որ հիվանդությունը նահանջել է։