Բրահիմին շտապ մեկնել է Պետերբուրգ՝ G20 գագաթնաժողովին մասնակցելու

12:39 • 05.09.13

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որպեսզի G20 գագաթնաժողովի ընթացքում նպաստի Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների գումարմանը, որը հայտնի է որպես «Ժնև-2», գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով կառույցի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկիին:

 

«Այն ժամանակ, երբ աշխարհը կենտրոնացել է Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ անհանգստությունների վրա, մենք պետք է էլ ավելի շատ նպաստենք Սիրիայի հարցով միջազգային համաժողովի գումարմանը, որը պետք է անցկացվի Ժնևում: Քաղաքական որոշումը երկրում արյունահեղությունը դադարեցնելու միակ ճանապարհն է»,- հայտարարել է Նեսիրկին: