100 մեքենայի մասնակցությամբ վթար Բրիտանիայում. կա 200 վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)

15:10 • 05.09.13

Մեծ Բրիտանիայում ավելի քան 100 ավտոմեքենա այսօր առավոտյան դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից: Պատահարի պատճառը խիտ մառախուղի հետևանքով վատ տեսանելիությունն է եղել, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով թագավորության ոստիկանությանը:

 

Պատահարի հետևանքով վիրավորվել է ավելի քան 200 մարդ: Նրանց մեծամասնությունն աննշան վնասվածքներ են ստացել, սակայն առնվազն վեց հոգու վիճակը ծանր է գնահատվում: Ոստիկանությունում հաստատել են, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ոչ ոք չի մահացել:

 

Դեպքը տեղի է ունեցել Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Քենթ կոմսության ավտոմոբիլային կամրջի վրա: 

Տեսանյութը դիտել այստեղ։