Դատարանը Burberry-ի հաշվապահին պարտավորեցրել է վերադարձնել գողացված փողերը

16:13 • 05.09.13

Դատարանը պարտավորեցրել է Burberry և Hackett բրենդների նախկին հաշվապահ Վիկտոր Նավարոյին վճարել ամբողջ գումարը, որը նա գողացել է՝ աշխատելով 2 ընկերություններում, իսկ ավելի ճիշտ՝ մոտ 134.000 եվրո, գրում է Корреспондент-ը։

 

Դատարանի որոշմամբ՝ 6 ամսվա ընթացքում Նավարոն պետք է վճարի անազնիվ ճանապարհով վաստակած գումարը։ Հակառակ դեպքում նրան սպառնում է 2 տարվա ազատազրկում։

 

2012թ. փետրվարին Նավարոն մեղավոր է ճանաչվել խարդախության համար և կալանավորվել 21 ամիս ժամկետով։

 

2007-2010թթ. ընթացքում Նավարոն Burberry ընկերությունից գողացել է մոտ 82.200 ֆունտ ստեռլինգ։ Նա նաև օգտվել է նորաձևության տան դրամական միջոցներից՝ BMW X5 գնելու համար, որոնք Burberry-ին վճարել է մատակարարներին։

 

Burberry ընկերությունում հաշիվների հետ կապված խաբեբաություններից հետո Նավարոն աշխատանքի է անցել Hackett ընկերությունում, որտեղ նա ավելի շատ գումարներ է գողացել։