Ռուսաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ Սիրիայում «միջուկային վտանգի» մասին

12:09 • 05.09.13

Ռուսաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ առանց ՄԱԿ-ի համաձայնության Սիրիային ռազմական հարված հասցնելու դեպքում «միջուկային անվտանգությունն» աղետալի հետևանքներ կունենա, գրում է Al Arabiya-ն։

 

Արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչն ասել է, որ եթե Արևմուտքը Սիրիային հարվածի, ապա միջուկային անվտանգության տեսանկյունից վտանգավոր օբյեկտներ, մասնավորապես՝ Դամասկոսի արվարձաններից մեկում գտնվող փոքր ռեակտորը, կարող են վնասվել։

 

«Եթե հրթիռներն ընկնեն փոքր ռեակտորի վրա, ապա դրա հետևանքով հարստացված ուրանն ու մյուս ռադիոակտիվ նյութերը կարող են խառնվել հողին, և այդ գործընթացն անհնար կլինի վերահսկել»,-ասել է Լուկաշևիչը։