ԵՄ-ն կողմ է սիրիական հակամարտության խաղաղ լուծմանը. Բարոզու

17:17 • 05.09.13

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել Սիրիայում իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման վրա։ Եվրոպական միությունը վստահ է, որ ջանքեր պետք է գործադրվեն քաղաքական կարգավորման համար»,-ասել է Բարոզուն «Մեծ քսանյակի» շրջանակներում կայացած ճեպազրույցի ընթացքում։

 

Համաշխարհային առաջնորդները քննարկում են սիրիական հակամարտության երկու լուծում։ Սկզբում քաղաքական գործիչները կողմ էին խնդրի խաղաղ կարգավորմանը և բանակցությունների անցկացմանը՝ «Ժնև-2» համաժողովի շրջանակներում։


Սակայն կա նաև իրադարձությունների զարգացման այլ տարբերակ, որին վերջին օրերի ընթացքում կողմ է արտահայտվում ԱՄՆ-ն. դա ռազմական ուժի կիրառումն է։ Իր մտադրության մասին Բարաք Օբաման հայտնել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ հետախուզությունը զեկույց էր հրապարակել Դամասկոսի մոտ Բաշար ալ-Ասադի ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին։