Մահափորձ է կատարվել Եգիպտոսի ներքին գործերի նախարարի դեմ

16:00 • 05.09.13

Եգիպտոսում մահափորձ է կատարվել երկրի ներքին գործերի նախարար Մուհամեդ Իբրահիմի դեմ, հայտնում է Sky News-ը:

 

Կահիրեի Նասր սիթի արվարձանում նրա ավտոշարասյան մոտ ռումբ է պայթեցվել: Ռումբը նետվել է նախարարի տան մոտ գտնվող բարձրահարկերից մեկից:

 

Նախարարը չի տուժել և կատարվածը բնորոշել է իբրև «վախկոտ մահափորձ»: Տուժել են բազմաթիվ անվտանգության աշխատակիցներ:

 

Նասր սիթիում ամուր են «Մուսուլման եղբայրները», որոնք այժմ պայքարում են հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիին վերադարձնելու համար: