Իտալիան որոշել է երկու ռազմանավ ուղարկել դեպի Լիբանան և Սիրիա
Իտալիայի ռազմածովային նավատորմի երկու նավեր ուղարկվել են Լիբանանի սահման և մնալու են Միջերկրական ծովում՝ Սիրիայի ափերից ոչ հեռու։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, երկու նավերն էլ պաշտպանելու են իտալական զորակազմը, որը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում գտնվում է Լիբանանի հարավում։
Նավերը ծով դուրս կգան առավելագույնը երկու օրվա ընթացքում։ Որոշումը պայմանավորված է Սիրիայում առկա լարված իրավիճակով։
Սիրիայում իրավիճակը սրվել է օգոստոսի 21-ից, երբ մի շարք լրատվամիջոցներ հայտարարել էին կառավարական զորքերի կողմից Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենք կիրառելու փաստի մասին։










