Կոմիտաս 5-ում իրավիճակը կրկին լարված է. բնակիչների ու ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել

12:45 • 05.09.13

Առավոտյան Կոմիտաս 5 հասցեի բնակիչները կրկին դուրս են եկել բակ՝ կանխելու ապօրինի շինարարությունը։ Այստեղ կրկին ծանր տեխնիկան գործի է անցել։


Կինոռեժիսոր, ակտիվիստ Տիգրան Խզմալյանի խոսքով՝ ոստիկանական մի ամբողջ վաշտ է բերվել ընդդեմ բնակիչների, որտեղ ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ է տեղի ունեցել։

 


Երկու տարեց բնակիչներին օգնելու համար շտապօգնություն է ժամանել։
Տեղեկացնենք նաև, որ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ շտապօգնության բժիշկները տարեց կանանցից մեկի վիճակը ծանր են գնահատել։


Այժմ շինհրապարակը 4 կողմից ոստիկաններով է շրջափակված և շինարարությունը շարունակվում է։


Ավելի վաղ բնակիչները որոշել են այդ տարածքում լուսանկարների ցուցահանդես կազմակերպել, սակայն ակցիան ձախողվել է՝ քաշքշուկի պատճառով։


Այս պահին բնակիչների մի մասը տարածքում է, իսկ մյուս մասը հեռացել է՝ ուժերը կենտրոնացնելու ու նորից հավաքվելու համար։