Լավրովը Բրահիմիին հրավիրել է G20-ի ԱԳ նախարարների հետ նախաճաշի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին, որը, ինչպես հաղորդվել է, շտապ մեկնել է Սանկտ Պետերբուրգ, կմասնակցի «Մեծ քսանյակի» անդամ երկրների ԱԳ նախարարների հետ աշխատանքային նախաճաշին:
«Վաղը ես աշխատանքային նախաճաշ եմ ունենալու «քսանյակի» ԱԳ նախարարների հետ, որին հրավիրված է նաև Բրահիմին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրահիմին մեկնում է Պետերբուրգ՝ Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորմանը նվիրված բանակցությունների շուտափույթ անցկացման կոչ անելու համար։










