Լիտվայի պատգամավորը կորել է Հռոմի պապի հետ հանդիպումից հետո
Լիտվացի պատգամավոր Էգիդիուս Վարեյկիսի հարազատները դիմել են ոստիկանություն՝ հայտնելով, որ նա կորել է Հռոմ կատարած այցից հետո, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով DELFI-ին: Գործուղումը պետք է ավարտվեր դեռ երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 2-ին, սակայն Վարեյկիսը մինչ այժմ չի վերադարձել տուն: Նրա բջջայինը վերջին երեք օրերին անջատած է:
Irytas.It պորտալի տեղեկություններով՝ պատգամավորն այժմ, հնարավոր է, գտնվում է Կոպենհագենում, որտեղից պետք է մեկնի Լիտվա: Այդ մասին հաղորդել են Վիլնյուսի որոշ բնակիչներ, որոնք իբր տեսել են Վարեյկիսին Դանիայի մայրաքաղաքի օդանավակայանում: Նրանց խոսքերով՝ պատգամավորը սթափ տեսք է ունեցել, բայց կոստյումը կեղտոտ է եղել և ճմռթված: Բացի այդ, նա իր հետ չի ունեցել և ոչ մի իր:
Հռոմում Վարեյկիսը մի քանի այլ լիտվացի պատգամավորների հետ մասնակցել է կաթոլիկ միջոցառումների:
Լիտվայի ԶԼՄ-ների ուշադրությունը գամված էր Վարեյկիսին դեռ ուղևորության սկզբում: Նշվում էր, որ պատգամավորը Վիլնյուսի օդանավակայան է գնացել հարբած վիճակում, ինչի պատճառով նրան թույլ չեն տվել բարձրանալ ինքնաթիռ: Վարեյկիսի հետ մինչ այս արդեն մի քանի սկանդալներ են եղել սպիրտային խմիչքների չարաշահման պատճառով:










