Ամերիկացի վարորդը ռեկորդ է սահմանել՝ Մանհեթենի շուրջն անցնելով 24 րոպեում (տեսանյութ)
Ամերիկացի վարորդը ռեկորդ է սահմանել՝ Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի շուրջն անցնելով 24 րոպեում: Իր նվաճումը նա ֆիքսել է ավտոմեքենային ամրացված տեսախցիկի միջոցով, ինչից հետո այն տեղադրել է YouTube-ում:
Ինչպես հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները, արագության սիրահարն իր խենթ մրցավազքն իրականացրել է ուշ գիշերը BMW Z4 մակնիշի մեքենայով: 42,6 կմ ճանապարհը նա անցել է 106 կմ/ժ արագությամբ: Նախկին ռեկորդը, որը գրանցվել էր 2010 թվականին, եղել է 26 րոպե:
«Այս տեսանյութը դիտելիս հնարավոր չէ պարզել՝ ես ով եմ»,- ասել է վարորդը: Մինչդեռ, Նյու Յորքի ոստիկանապետն արդեն խոստացել է, որ իրավախախտին կբռնեն, և նա կկրի իր պատիժը:










