Օբաման ու Քեմերոնն արդեն Սանկտ Պետերբուրգում են

15:15 • 05.09.13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում, որտեղ այսօր մեկնարկում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Օբաման չեղյալ էր համարել Վլադիմիր Պուտինի հետ ավելի վաղ նախանշված հանդիպումը, և օրակարգում Պուտին-Օբամա հանդիպում դեռևս չկա։

 

Չնայած ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի բացառել, որ երկու առաջնորդները, այնուհանդերձ, հնարավոր է հանդիպում ունենան կուլիսներում։

 

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ է ժամանել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել էր, որ սպասվում է Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ առևտրա-ներդրումային և էներգետիկ ոլորտներում, նաև փոխգործակցության հարցը Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու ոլորտում։

 

«Մեծ քսանյակի» առաջնորդների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-6-ին։