ԱՄՆ-ում կբացվի ինտերնետային կախվածությունից բուժող առաջին հոսպիտալը

11:05 • 05.09.13

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում եկող շաբաթ կբացվի երկրի առաջին հոսպիտալը, որտեղ մասնագետները կօգնեն մարդկանց ազատվել համացանցից ունեցած կախվածությունից, հայտնում է Yahoo! News-ը։

 

Բուժման ամբողջական կուրսը կտևի 10 օր, որի ընթացքում «հիվանդների» վիճակը գնահատվի հոգեբանների կողմից, ինչպես նաև կարգելվի սմարթֆոնների, պլանշետների ու համացանցի օգտագործումը։ Բացի այդ, կանցկացվեն հատուկ թերապիաներ ու կրթական սեմինարներ։

 

Հոգեբանները նշում են, որ ժամանակակից մարդու ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ նա չի կարողանում հավասարակշռության մեջ պահել իրական կյանքը վիրտուալից։ Արդյունքում խնդիրներ են առաջանում ինչպես անձնական հարաբերություններում, այնպես էլ աշխատավայրում։