ԱՄՆ-ի կոնգրեսում հրաժարվել են Սիրիայի հարցը քննարկել ռուսական պատվիրակության հետ

08:59 • 05.09.13

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյները մերժել է ռուս խորհրդարանականների պատվիրակությանը հանդիպելու առաջարկությունը. տեղեկացնում է Взгляд-ը։


Դաշնային խորհրդի անդամներն ավելի վաղ ամերիկացի սենատորներին առաջարկել էին քննարկել իրավիճակը Սիրիայում։

Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի՝ խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդին ուղղած դիմումում նշվում էր, որ դեռևս չեն օգտագործվել բոլոր դիվանագիտական ճանապարհները՝ Սիրիայում իրավիճակի կարգավորման համար։


Մատվիենկոն կոչ էր արել անել հնարավորը, որպեսզի Սիրիայում ողբերգական իրադարձությունները չվերաճեն տարածաշրջանային լայնամասշտաբ աղետի։