BMW-ն թևակոխում է նոր դարաշրջան՝ սկսելով էլեկտրամոբիլների սերիական արտադրություն

16:35 • 17.09.13

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը հայտարարել է նոր դարաշրջան թևակոխելու մասին. ընկերության Լայպցիգի գործարանում սկսվում է i3 էլեկտրամոբիլի սերիական արտադրությունը, ինչի մասին տեղեկացնում է Euromag-ը։

 

Այս կապակցությամբ BMW-ն մամուլի ասուլիս է հրավիրել, որին մասնակցելու են ճանաչված քաղաքական գործիչներ։ Գերմանական արտադրողի համար i3 շարքի արտադրությունն ազդարարում է նոր դարաշրջանի սկիզբը։

 

Հայտնի է, որ BMW-ն զգալի մեծացրել է Լայպցիգի գործարանը՝ էլեկտրամոբիլների զանգվածային արտադրություն սկսելու համար։ Արդյունքում ընկերությունը ծախսել է 400 մլն եվրո, ինչպես նաև քամուց ստացվող էներգիայի սեփական պարկ է կառուցվել։
 

BMW-ն թևակոխում է նոր դարաշրջան՝ սկսելով էլեկտրամոբիլների սերիական արտադրություն