Բրազիլիան մտադիր է անկախանալ «ամերիկյան ինտերնետ ռեսուրսից»

19:11 • 17.09.13

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն արդեն հրահանգել է միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի ինտերնետ-ռեսուրսը երկրում ավելի անկախ դառնա: Նախագահի այս որոշումը կապված է ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հաղորդած տեղեկության հետ, ըստ որի ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը կոտրել է պետական կայքերը և գաղտնալսել պետությունների ղեկավարների հեռախոսազրույցները, գրում է Russia Today-ը:


Մի շարք փորձագետներ կարծում են, որ այս քայլը կարող է հանգեցնել ինտերնետի մասնատմանը տարբեր հատվածների, որոնք կախում կունենան այս կամ այն երկրի վարած քաղաքականությունից:


Բրազիլիայի իշխանությունները դեռևս չեն արգելում քաղաքացիներին այցելել ամերիկյան ինտերնետ-կայքեր, հաղորդում է San Francisco Chronicle-ը: Բարեփոխումների հիմնական նպատակն այն է, որ բրազիլացի օգտատերերի տվյալները պահվեն տեղական սերվերներում:
 

Բրազիլիան մտադիր է անկախանալ «ամերիկյան ինտերնետ ռեսուրսից»