Երազ ալարկոտների համար. ՆԱՍԱ-ն ավելի քան 10.000 դոլար կվճարի 70 օր անկողնում պառկելու համար

17:54 • 17.09.13

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, շահավետ առաջարկ է արել, որը հատկապես կհետաքրքրի ծույլ մարդկանց, ովքեր կարող են ժամերով պառկել անկողնում կամ բազմոցին։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, ՆԱՍԱ-ն փնտրում է կամավորների, ովքեր ուսումնասիրության շրջանակներում պատրաստ են 70 օր շարունակ անկողնուց վեր չկենալ։ Դրա դիմաց ՆԱՍԱ-ն պատրաստ է ամսական 5.000 դոլար վճարել։

 

Ուսումնասիրության մասնակիցներն իրավունք ունեն խաղալ համակարգչով, համացանցից օգտվել, գրքեր կարդալ, սակայն այդ ամենն անկողնում։ 70 օրվա անշարժությունից հետո գործակալությունը 14 օր կհատկացնի մասնակիցների օրգանիզմի վերականգնման համար։
 

Երազ ալարկոտների համար. ՆԱՍԱ-ն ավելի քան 10.000 դոլար կվճարի 70 օր անկողնում պառկելու համար