«Danon»-ի դուստր ընկերությանը մեղադրել են բժիշկներին և բուժքույրերին կաշառք տալու համար
Մանկական սննդի չինական արտադրող Dumex-ին, որը ֆրանսիական Danon-ի դուստր ընկերությունն է, կասկածում են բուժանձնակազմին կաշառք տալու համար, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:
Ընկերությունը վճարել է Տյանցզին քաղաքի հիվանդանոցների և մանկական կլինիկաների բժիշկներին և բուժքույրերին, որպեսզի նրանք առաջ տանեն իրենց արտադրանքը:
Ընկերության այս գործողությունների մասին տվյալները հայտնել է վաճառքի գծով նախկին մենեջերը:
Այժմ Չինաստանում մեծ արշավ է սկսվել բժշկական ոլորտում կոռուպցիայի դեմ: Կառավարական մարմինները հետաքննություն են սկսել մի քանի խոշոր ընկերությունների առնչությամբ, այդ թվում նաև բրիտանական GlaxoSmithKline-ի:
Danone-ի մանկական սննդի վաճառքների եկամտի 20 տոկոսը Չինաստանից է ստացվում:










