Ֆրանսիայի հետախուզության տվյալներով՝ քիմիական հարձակման պատասխանատուն Ասադն է

15:58 • 17.09.13

Ֆրանսիայի արտաքին հետախուզության տվյալները վկայում են այն մասին, որ Բաշար ալ-Ասադի ռեժիմն է պատասխանատու օգոստոսի 21-ին տեղի ունեցած քիմիական հարձակման համար, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Այդ մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը՝ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։

 

«Մենք, հիմնվելով արտաքին հետախուզության վրա, կարծում ենք, որ զեկույցն ապացուցում է իշխող ռեժիմի հանցավորությունն օգոստոսի 21-ին քիմիական զենք կիրառելու հարցում»,-ասել է նա։

 

Ֆրանսիացի գործիչը նշել է, որ ռազմական լուծում Սիրիայում իրականանալ չի կարող և անհրաժեշտ է կազմակերպել «Ժնև 2»-ը։

 

Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը քիմիական հարձակման վերաբերյալ որոշ հարցերի պատասխանել է, սակայն շատ հարցեր թողել է անպատասխան։

 

«Զեկույցում չկա պատասխանը, թե որտեղ է պատրաստվել զինամթերքը՝ գործարանո՞ւմ, թե՞ ինքնաշեն ճանապարհով։ Չկան նաև այլ հարցերի պատասխաններ»,-ասել է նա։